▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանցի ամենաերիտասարդ «օրենքով գողերը»

pastinfo.am-ը գրում է. «Primecrime.ru» -ի տեղեկացմամբ՝ հայերն ունեն 82 քրեական հեղինակություն, որոնցից 42-ը թագադրվել են «օրենքով գող», իսկ նրանցից 23-ն էլ  տարիների ընթացքում թագազրկվել:
 
Քրեական աշխարհում բավական երիտասարդ տարիքում բարձր դիրքի է հասել երեւանցի Մանուկյան Մանուկը, նույն ինքը «Պարիկ Մանուկը», ով օրենքով գող է կարգվել տակավին 17 տարեկանում: Նա ծնվել է 1929 թվականին` Երեւանում, եւ արդեն 1946 թվականին թագադրվել որպես «օրենքով գող» եւ մինչեւ մահ պահպանել իր տիտղոսը: Նա մահացել է 2001 թվականին:
 
18 տարեկանում «օրենքով գող» է թագադրվել Երեւանսկի Սեւոն, նույն ինքը` Երեւանում ծնված Արմեն Մանուկյանը: Վերջինս ծնվել է 1976 թվականին, իսկ 1998-ին` հռչակվել որպես «օրենքով գող», սակայն շատ կարճ ժամանակ անց զրկվել այդ կարգավիճակից:
 
19 տարեկանում «օրենքով գող» է կարգվել ազգությամբ ասորի, Հայաստանում ծնված Ալեքսեյ Բիչկովը: Նա ծնվել է 1976 թվականին, «օրենքով գող» կարգվել 1995 թվականին: Թեև նաև պետք է նշենք, որ «Գայգունոկ» մականունով հատնի Ալեքսեյը ոչ միայն այդ տիտղոսն է կարճ վայելել, այլ ընդհանրապես` կարճ կյանք է ունեցել: Վերջինս մահացել է 2006 թվականին` ճանապարհատրանսպորտային պատահարից եւ հուղարկավորվել ծննդավայրում` Արզնիում: Չնայած կարճ կյանքին` նա հաջողացրել է 4 անգամ դատվել:
 
Նույն տարիքում` 19 տարեկանում «օրենքով գող» է կարգվել նաեւ լոռեցի Արման Ջանինյանը: Նա ծնվել է Օձունում` 1977 թվականին, իսկ «օրենքով գող» թագադրվել 1996 թվականին, սակայն ներկայումս զրկվել է ադ տիտղոսից:
 
20 տարեկանում «օրենքով գող» է թագադրվել Վզգոն` Վազգեն Ներսիսյանը: Նա ծնվել է 1936 թվականին` Երեւանում, իսկ 1956 թվականին թագադրվել որպես «օրենքով գող» եւ արդեն քանի տասնամյակ համարվում է հանցավոր աշխարհի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը: Հեղինակություն վայելող մեկ այլ անձ` Ռաֆայել Բաղդասարյանը՝ նույն ինքը Սվո Ռաֆոն, օրենքով գող է թագադրվել 25 տարեկանում` 1955 թվակաին:
 
«Օրենքով գողի» տիտղոսն ամենաքիչը վայելածների թվում է 1969 թվականին Վարդենիկում ծնված Արմեն Բենիկի Հարությունյանը, ով թագադրվել է 1998 թվականի փետրվարին, իսկ թագազրկվել 1999 թվականի մարտին` Ռուսաստանում նույն թվականի փետրվարին բռնվելուց հետո:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

«Primecrime.ru» -ի տեղեկացմամբ՝ հայերն ունեն 82 քրեական հեղինակություն, որոնցից 42-ը թագադրվել են «օրենքով գող», իսկ նրանցից 23-ն էլ  տարիների ընթացքում թագազրկվել: 
 
Քրեական աշխարհում բավական երիտասարդ տարիքում բարձր դիրքի է հասել երեւանցի Մանուկյան Մանուկը, նույն ինքը «Պարիկ Մանուկը», ով օրենքով գող է կարգվել տակավին 17 տարեկանում: Նա ծնվել է 1929 թվականին` Երեւանում, եւ արդեն 1946 թվականին թագադրվել որպես «օրենքով գող» եւ մինչեւ մահ պահպանել իր տիտղոսը: Նա մահացել է 2001 թվականին:
 
18 տարեկանում «օրենքով գող» է թագադրվել Երեւանսկի Սեւոն, նույն ինքը` Երեւանում ծնված Արմեն Մանուկյանը: Վերջինս ծնվել է 1976 թվականին, իսկ 1998-ին` հռչակվել որպես «օրենքով գող», սակայն շատ կարճ ժամանակ անց զրկվել այդ կարգավիճակից:
 
19 տարեկանում «օրենքով գող» է կարգվել ազգությամբ ասորի, Հայաստանում ծնված Ալեքսեյ Բիչկովը: Նա ծնվել է 1976 թվականին, «օրենքով գող» կարգվել 1995 թվականին: Թեև նաև պետք է նշենք, որ «Գայգունոկ» մականունով հատնի Ալեքսեյը ոչ միայն այդ տիտղոսն է կարճ վայելել, այլ ընդհանրապես` կարճ կյանք է ունեցել: Վերջինս մահացել է 2006 թվականին` ճանապարհատրանսպորտային պատահարից եւ հուղարկավորվել ծննդավայրում` Արզնիում: Չնայած կարճ կյանքին` նա հաջողացրել է 4 անգամ դատվել:
 
Նույն տարիքում` 19 տարեկանում «օրենքով գող» է կարգվել նաեւ լոռեցի Արման Ջանինյանը: Նա ծնվել է Օձունում` 1977 թվականին, իսկ «օրենքով գող» թագադրվել 1996 թվականին, սակայն ներկայումս զրկվել է ադ տիտղոսից:
 
20 տարեկանում «օրենքով գող» է թագադրվել Վզգոն` Վազգեն Ներսիսյանը: Նա ծնվել է 1936 թվականին` Երեւանում, իսկ 1956 թվականին թագադրվել որպես «օրենքով գող» եւ արդեն քանի տասնամյակ համարվում է հանցավոր աշխարհի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը: Հեղինակություն վայելող մեկ այլ անձ` Ռաֆայել Բաղդասարյանը՝ նույն ինքը Սվո Ռաֆոն, օրենքով գող է թագադրվել 25 տարեկանում` 1955 թվակաին:
 
«Օրենքով գողի» տիտղոսն ամենաքիչը վայելածների թվում է 1969 թվականին Վարդենիկում ծնված Արմեն Բենիկի Հարությունյանը, ով թագադրվել է 1998 թվականի փետրվարին, իսկ թագազրկվել 1999 թվականի մարտին` Ռուսաստանում նույն թվականի փետրվարին բռնվելուց հետո:
- See more at: http://www.pastinfo.am/hy/node/59667#sthash.Nwc0vc7H.dpuf
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее