▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ տղամարդու առողջությունը՝ որպես ընտանիքի կայունության գրավական

ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերության նոր` “Ընտանիքի ֆինանսական կայունության ապահովագրություն” պրոդուկտի մասին է պատմում Ընկերության գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանը:

 

-         Պարոն Ալթունյան, խնդրում եմ, պատմեք, թե ինչում է կայանում ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի նոր առաջարկը:

 

-         “Ընտանիքի ֆինանսական կայունության ապահովագրությունը” մի բացառիկ առաջարկ է մեր բնակչության համար, քանի որ, օգտվելով դրանից, դուք ինչ որ չափովապահովում եք ձեր վստահությունը վաղվա օրվա հանդեպ: Խոսքն այստեղ հիմնականում միջին տարիքի մարդկանց մասին է, որոնք բավականին զգայուն են սոցիալական փոփոխությունների նկատմամբ: Հենց միջին տարիքի անձն է, որ վտանգված է նաև տարատեսակ հիվանդությունների կողմից, ինչը պայմանավորված է կյանքի ռիթմի արագացմամբ, ծանրաբեռնված ու նյարդային աշխատանքով: Հենց միջին տարիքի անձն է, որ, ցավոք, օրերից մի օր կանգնում է իր ծնողներից մեկի մահվան փաստի առջև: Ի վերջո, հենց միջին տարիքի անձն է, որն այսօր մտահոգված է իր զավակներին մեծացնելու, կրթություն տալու, ամուսնացնելու և, հետևաբար, անշարժ գույքով ապահովելու հոգսերով: Այս ամենը նրան ավելի խոցելի է դարձնում և ստիպում նոր ուղիներ փնտրել իր կայունությունն ապահովելու: “Ընտանիքի ֆինանսական կայունության ապահովագրությունը” հենց այդ ուղիներից մեկն է: 

 

-         Մասնավորապես, ինչ կստանա Ձեր կողմից նշված անձը, եթե օգտվի առաջարկից:

 

-         Առաջարկըսահմանում է մի շարք ապահովագրական դեպքեր, այդ թվում` դժբախտ պատահարի հետևանքով մահ կամ հաշմանդամություն, ընդ որում երեք կարգերի: Դրա հետ մեկտեղ հաշվի են առնվել նաև Հայաստանում միջին տարիքի մարդկանց մոտ լայն տարածում գտած հիվանդությունները` սրտամկանի ինֆարկտ, գլխուղեղի ինսուլտ, քաղցկեղի տարատեսակներ և այլն: Օգտվելով այս առաջարկից, դուք բազային հատուցման շրջանակներումնաև ստանում եք ձեր յուրաքանչյուր զավակի հարսանեկան ծախսերի հատուցում մինչև 1 մլն դրամ, հիփոթեքային վարկի մարման համար հատուցման ամսական չափի կրկնապատկում, ինչպես նաև յուրաքանչյուր երեխայի ուսման վարձի հատուցում տարեկան մինչև 600 հազար դրամի չափով:

 

-         Իսկ որքան է կազմում ապահովագրավճարը և, հետևաբար, հատուցումը:

 

Ապահովագրավճարը կազմում է տարեկան 55 հազար դրամ կամ 5 500` ամսական: Անդրադառնալով հատուցմանը, ասեմ, որ այն կազմում է 10 տարվա ընթացքում մինչև 10 մլն դրամ ամսական վճարումներով կամ մինչև 5,5 մլն դրամ միանվագ: Հատուցման վճարան կարգը ևս բավականին պարզ է: Այն, մասնավորապես, կախված է ապահովագրական դեպքից:

Վստահ եմ, որ այս նոր առաջարկը մեր ընտանիքներ կբերի ջերմություն ու վստահություն վաղվա օրվա հանդեպ, ինչն, իհարկե, թե գործնական, թե անձնական հաջողության կարևորագույն գրավականն է

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее