▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ պորտապարուհուն դրոշն անարգելու պատճառով կանչել են եվրոպական դատարան

Հայ պորտապարուհի Սաֆինազին, ով Եգիպտոսում մեծ համբավ է վայելում, տվյալ երկրի պետական դրոշի գույներով զգեստ կրելու համար կանչել են եվրոպական դատարան հարցաքննության: 

 Հայտնի պարուհուն մեղադրում են Եգիպտոսն անարգելու մեջ, ինչի պատճառով էլ վրդովված քաղաքացիները նրա դեմ հայց են ներկայացրել: Իսկ վերջիններիս զայրույթը շարժել էր այն, որ Սաֆինազը նախորդ շաբաթ Կարմիր ծովի ափին գտնվող Այն-Էլ-Սոխնա նավահանգստում տեղի ունեցած երեկույթներից մեկում ելույթ է ունեցել Եգիպտոսի դրոշի գույներին համապատասխան հագուստով: Կիրակի օրը դատարանը հարցաքննության է կանչել ինչպես Սաֆինազին, այնպես էլ երեկույթի կազմակերպիչներին:

Նշենք, որ Եգիպտոսի նախագահ Ադլի Մանսուրը հունիսին հատուկ օրենք է ընդունել, որով արգելվում է վիրավորել պետական դրոշը։ Այս օրենքը խախտելու համար նախատեսված է պատիժ՝ մեկ տարի ազատազրկում կամ 4000 դոլար տուգանք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее