▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ մարզիկների հագուստների վրա հայկական զինանշանը պատկերված չէր լիարժեք. Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ Երիտասարդական կուսակցության նախագահ Հենրիխ Դանիելյանը գրում է․ «Անթույլատրելի և անընդունելի է մարդու իրավունքների ոտնահարումը, երկակի ստանդարտները, կեղծ ժողովրդավարությունը և այն ամենը ինչ հրամցնում են մեզ եվրոպական արժեքների քողի տակ։ Եվրոպական ստանդարտները նախընտրանքով են գործում թե՛ քաղաքականությունում, թե՛ սպորտում, և թե՛ քաղաքական բանտարկյալների վերաբերյալ գնահատականներ տալուց։

Սա կադր է Ֆրանսիայում անցկացվող Օլիմպիական խաղերի բացման արարողությունից։

Սա է եվրոպական ժողովրդավարությունը, սա է ձեր դեմոկրատական բաստիոնը, անթույլատրելի է նման պղծված մակարդակի հասցնել սպորտը, օլիմպիական խաղերը օգտագործել որպես գործիք, գործիք, որի միջոցով փորձ է արվում ծաղրել քրիստոնյաներին, ոտնահարելով քրիստոնեական արժեքները։

301 թվականին քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած ազգը առաքելություն է ստանձնել դարեդար սերնդեսերունդ փոխանցել իր հավատքը և մեծ զրկանքներ կրելով կարողացել է պահել իր քրիստոնեական հավատքը, իր դիմագիծը։ 

Կա ևս մեկ անընդունելի երևույթ։

Հայ մարզիկների հագուստների վրա հայկական զինանշանը պատկերված չէր լիարժեք, ինչը, վստահաբար կարող եմ փաստել, որ դավաճանական իշխանությունների հրահանգով է եղել արտաքին ճնշումների (թուրք-ադրբեջանա-եվրոպական) ներքո։

Օտար բարքերը առաջ քաշող մարդիկ չարի սպասավորներն են, օտարածին ավանդույթները, որ փաթաթում են հայերիս վրա, վերջում կբերեն Սոդոր-Գոմորի ճակատագրին։ 

Որպես հազարամյակների պատմություն ունեցող ազգ, չի կարելի ողջունել նմանօրինակ չարի մեծարումը և հրճվել սատանիստական արարողություններով, մասնակիցը լինել և խրախուսել դրանք։

Քրիստոնեական հավատքը, բարքերը, արժեքները պետք է հայի համար առաջնային լինեն. Հայր, Որդի, Սուրբ հոգի. Աստված, հայրենիք և ընտանիք, ահա սա է հայի քրիստոնեական և քաղաքացիական եռամիասնությունը»։

***

Հավելենք, որ Էդգար Ղազարյանն էլ գրել է․ 

Հայաստանի ազգային օլիմպիական հավաքականի համազգեստի վրա ՀՀ զինանշանը ներկայացված է աղճատված, մասնատված, ծվեն-ծվեն արված տեսքով։ Սա պետական խորհրդանիշի անարգման ենթադրյալ հանցանքի դրսևորում է` միջազգային մակարդակով։

Իսկ մեկ այլ գրառումով, Էդգար Ղազարյանը հետևյալն է արձանագրել․ 

Տպավորություն կա, որ Փարիզում ընթացող ամառային օլիմպիական խաղերին զուգահեռ անցկացվում է AGROEXPO միջազգային ցուցահանդես, որին Հայաստանը մասնակցում է ներկայացուցչական կազմով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее