▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ եք կոչվում, բայց երբեմն ավելի ադրբեջանցի եք դառնում, քան Ալիևը

Այսօր ցավով իմացա, որ դիվերսանտների գնդակից հայ սպա է մահացել, իսկ մեկ կին էլ վիրավորվել է: Երեկ ամբողջ օրը ֆբ-ում մեկ այլ դիվերսանտի նկար էր պտտվում, որին ձերբակալել են հայերը:

Փոխհրաձգության ժամանակ սատկել է նաև ազերին: Ցավակցում եմ հայ սպայի ընտանիքին, Աստված պահապան նրանց, իսկ սպայի հոգուն խաղաղություն: Շուտափույթ ապաքինում եմ մաղթում վիրավոր կնոջը:

Այսքանից հետո էն մարդիկ որ իրանց հայրենասեր են կոչում, ադրբեջանցիների կայքերից ինչ-որ անհեթեթ նյութեր են վերցնում ու սկսում են սաղին համոզել, որ դա դիվերսանտ չի, այլ վարորդ է , հովիվ է կամ եսիմ ինչ է.. Ասենք, դրանից ի՞նչ կայֆ եք ստանում՝ բացի մի հանքի հայհոյանք ստանալուց:

Հայ սպան էլ երևի հովիվի գնդակից մահացավ, չէ՞: Հերիք է անասուն-անասուն խոսաք ու ադրբեջանական քարոզ կարդաք գլխներիս: Ձեր մաղձը հելել ձեզ ուտում է «Լավ տղա-լավ տղա» եք խաղում, իբր տեսեք՝ մենք այնքան մեծ բան ենք մեզանից ներկայացնում, որ «ճիշտն» ենք գնահատում, իսկ ձեր համար ճիշտ այն է, ինչն ասում է Ադրբեջանը, թքած ունեմ նման ճշտի վրա ու նման ճիշտը ընդունողների:

Արա, վերջիվերջո հայ եք կոչվում, թողեն՝ մեծ-մեծ կփրթեք, բայց ամեն հարմար առիթով ավելի ադրբեջանցի եք դառնում, քան Ալիևը: Սրանից հետո մայկա հագեք, որի մեջքին գրած կլինի «AZ», որովհետև ոչինչով չեք տարբերվում դրանցից:

Էդգար Խաչատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее