Այսօր մի շատ ունիկալ բացահայտում եմ արել, հերթականը)): Ինձ միշտ հետաքրքրում էր, թե ինչու ա մեր գյուղի տունը գյուղից հեռու, սարի գլխին, անտառի մեջ, բայց շատ ուրախ էի դրա համար, որովհետև, եթե գյուղի մեջ լիներ, հաստատ չէի գնա հանգստանալու ամեն տարի... պարզվեց պապուս պապը դաշնակ ա եղել ու կոմունիստները թույլ չեն տվել, որ գյուղում տուն կառուցեն)): Համ էլ հասկացա, թե ինչու են ընկել հետևից, փաստորեն, կուլակաթափ են արել, խնձորի այգիների վրա ճանապարհ են գցել, տնաշենն էդ այգիներում էր ոսկիները պահած եղել)): Նստել էր սարի գլխին, նայել էր, թե ոնց են այգիները հատում ու տենց վշտից մահացել էր` նստած լացելով... Փաստորեն, պատճառը դաշնակ լինելն ա եղել)): Շոկի մեջ էի, որովհետև պապս կոմունիստ էր, ինչքան հիշում եմ, էսօր ազգային արժեքներով նենց ա տոգորված, որ վախենում եմ անցյալը հիշեցնեմ)) ու տենց... հերթական շոկն ապրեցի)): Նախորդն այն էր, որ պապիս հոր գրություններում կարդացել էի, որ Ղարաբաղից են եկել... այ քեզ բան... անակնկալներով հարուստ ազգ... տեսնես հաջորդն ինչ եմ բացահայտելու)):
Լուսինե Բադալյանի գրառումը` ֆեյսբուքյան էջից