▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարցվածների մեծամասնության կարծիքով Ավինյանը պետք է հրաժարական տա

GALLUP International association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն այսօրվա ասուլիսի ժամանակ ներկայացրել է «Գնահատեք ձեր վարչական շրջանի ղեկավարի և քաղաքապետ Տիգրան Ավինյանի աշխատանքը» թեմայով հարցման արդյունքները․ «Հետքարքրքական է քաղաքապետ Տիգրան Ավինյանի գնահատականը. բոլորը վատ են գնահատել նրա աշխատանքը, նա 5 բալից ստացել է 2,6 այն դեպքում, երբ բոլոր վարչական շրջանների ղեկավարները նրանից բարձր գնահատականներ են ստացել»,- ներկայացնելով հարցման արդյունքներն՝ ասել է Արամ Նավասարդյանը։

***

Իսկ՝ «Տիգրան Ավինյանը պետք է շարունակի պաշտոնավարումը, թե պետք է հրաժարական տա» թեմայով հարցման արդյունքները հետևյալ տեսքն ունեն․
Միանշանակ պետք է շարունակի պաշտոնավարումը - 11,4%
Ավելի շուտ պետք է շարունակի պաշտոնավարումը - 18,2%
Ավելի շուտ պետք է հրաժարական տա - 17,3%
Միանշանակ պետք է հրաժարական տա - 32,6%
Դժվարանում եմ պատասխանել - 20,5%

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее