▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հարավ կովկասյան երկաթուղի»-ն ինքնաբուխ գործադուլ է հայտարարել. iravunk.com

iravunk.com-ը գրում է, որ այս տոնական օրերին, երբ տարվա մեջ մարդիկ, քաղաքացիները ավելի շատ են երթեւեկում այս ու այն կողմ, չգիտես ինչու ՙՀարավ կովկասյան երկաթուղի՚ ՓԲԸ-ն, որոշել է չաշխատել: Մեր, հարկատուներիս հաշվին գործող այս կառույցը ինքն իրեն որոշել է, որ տոնական օրերին մարդիկ չեն երթեւեկելու գնացքներով: Ավելին նրանք նույնիսկ ոչ մի տեղ, որեւէ հայտարարություն, կամ հաղորդագրություն չեն թողել, որպեսզի ամեն օր իրենց ճանապարհը գնացքով անցնող ուղեւորները տեղեկանան, որ ՀԿԵ-ն տոնական օրերին անցելու է հանգստի, իսկ թե ինչից են ենթադրել, որ հատկապես այս օրերին նրանց կարիքը չկա, դեռ պարզ չէ: Փաստորեն այս կառույցի համար ամառ թե ձմեռ կապ չունի, նրանք աշխատում են ինչպես եւ երբ ուզում են, սպասարկում են ոնց կարողանում են, դե իսկ արհամարանքն ու անտարբերությունը սեփական ուղեւորի եւ տվյալ երկրի քաղաքացու նկատմամբ, նրանց աշխատելաոճն է դարձել: Մնում է սթափության կոչ անել եւ հիշեցնել, որ անգամ մեկ ուղեւորի պարագայում ՀԿԵ-ն պարտավոր է աշխատել եւ իրականացնել իր գործառույթն ու պարտավորությունը՝ ուղեւորների նկատմամբ, այլապես ֆայլաբազարն ու երկաթուղին ոչնչով իրարից չեն տարբերվի:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее