▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համացանցում վաճառում է ՀՀ քաղաքացիների հեռախոսահամարների բազաներ, բանկային տվյալներ...

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Սերգո Սարիբեկյան անունով, իբրև Ռուսաստանի Դաշնությունում բնակվող անձը զբաղվում է ապօրինի գործունեությամբ` վաճառում է ՀՀ քաղաքացիների հեռախոսահամարների բազաները, բանկային տվյալներ, հարկայինի մասին տեղեկություններ, ու այս ամենը 5000 դրամով: Ներկայացնեմ այս մեր երիտասարդը, ըստ իր խոսքերի , բնակվում է ՌԴ-ում, աշխատել է ՎՏԲ Հայաստան բանկում և Բիլայն Արմենիա ընկերություններում, հետևաբար կարելի է եզրակացնել, թե որտեղից են հայտնվել նման տեղեկություններ այդ հանցագործի մոտ, ով ֆեյսբուք սոցիալական կայքում ներկայանում է, որպես Տարոն Տարոն, իդեպ նշեմ, որ այս երիտասարդը Տաշիրից է:
Խնդրում ենք բոլոր պատկան մարմիններին շտապ քայլեր ձեռնարկել այս երիտասարդին ու սրանց նմաններին վնասազերծելու և պատժի ենթարկելու համար, քանի որ այդ 5000 դրամանոց <<վաճառականը>> հանուն գումարի կարող է նաև այդ ամենը վաճառի ադրբեջանցու:
Ստորև կներկայացնեմ մի փոքրիկ հատված այդ անձի հետ զրույցից, որտեղ նա ասում է, իբր այդ ծրագրերը գնել է 6-ի աշխատողից, նկատի ունենալով 6-րդ վարչության աշխատակցից:

 

Սևակ Հովհաննիսյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее