▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հալեպում հայ կնոջը թալանել և սպանել են

Գողության համար բնակարան ներխուժած անձինք դանակահարելով սպանել են Մարալ Խշուաջյանին։ Այս մասին թելեգրամյան էջում հայտնել է «Արևելք»-ը։

«Հալեպահայ կրթական մշակ Մարալ Խշուաջյանը թալանի զոհ է դարձել։ Գողության համար նրա բնակարան ներխուժած ավազակները դաշունահարելով սպանել են հայուհուն։ Նախնական տեղեկություններով, հանցագործները բնակարանից գումար են տարել։ Ըստ մեր տեղեկությունների, Մարալ Խշուաջյանը Հալեպի Հայ կաթողիկե վարժարանի ուսուցչուհի է։ Դեպքը Շեյխ Թահա շրջանում է եղել։ Մանրամասները պարզվում են»,- նշում է լրատվամիջոցը։

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее