Ուրբաթ երեկոյան, 21.00-ից հետո, հակառակորդը սկսել է ինտենսիվ կրակահերթերի տարափը Տավուշի մարզի սահմանապահ բնակավայրերի` Բերդի տարածաշրջանի գյուղերի՝ մասնավորապես Այգեպարի ու Մովսեսի ուղղությամբ:
Ըստ որոշ տեղեկությունների, հակառակորդը կիրառում էր նաև խոշոր տրամաչափի գնդացիր:
Այգեպարի ու Մովսեսի գյուղացիներն ապաստանել էին նկուղներում ու իրենց տների առավել ապահով անկյուններում. տեղերում նշում էին, որ միայն կրակահերթերի դադարից հետո հնարավոր կինի պարզել գյուղերին հասցված վնասների չափը:
Կեսգիշերին մոտ ադրբեջանցիների կրակահերթերը դադարել են՝ հայկական բանակի հակագործողություններից հետո: