▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակաեկեղեցական արշավի կազմակերպիչներն ու գործակիցները հերթական սուտն ու զրպարտությունն են տարածել․ Հայր Ասողիկ

Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԸՆԴԴԵՄ ՀԵՐԹԱԿԱՆ ՍՏԻ ԵՎ ԶՐՊԱՐՏՈՒԹՅԱՆ
Հակաեկեղեցական արշավի կազմակերպիչներն ու գործակիցները հերթական սուտն ու զրպարտությունն են տարածել՝ նկրտելով մոլորեցնել հավատավոր ժողովրդին և խժդժություններ հրահրել:
Եվ այս անգամ թեման՝ Հայոց Եկեղեցու անվանումն է:
Թող ամենքին, ևս առավել Հայոց Եկեղեցու պատմությանն ու վարդապետությանն անգետներին և միտումնավոր տգիտացյալներին, հայտնի ու լսելի լինեն մեր Սուրբ Եկեղեցու անզուգական աստվածաբան և պատմաբան երանաշնորհ Տ. Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի կոթողային աշխատության տիտղոսաթերթի խորագիրը և այդ գիտական գործի «Նախագիտելիք»-ի հետևյալ տողերը:
Տակավին շա՜տ այլ վկայություններ կան, որոնք կարող են խորտակել այս հերթական եղկելի սուտն ու զրպարտությունը, սակայն Օրմանյանական այս, հիրավի, հուժկու «ապտակը» լիովին բավարար է ընդդեմ Հայոց Եկեղեցու ասպատակածներին:
Ամո՛թ է, հազա՛ր ամոթ, որ մթագնած բանականությամբ տրվել եք այս արկածախնդրությանը՝ ընդմիշտ զարնվելով Հայաստանյայց Ընդհանրական Առաքելական Ուղղափառ և Սուրբ Եկեղեցու աստվածային ճշմարտության ու արդարության վեմին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее