Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Այսօր Հ1- ից մի հին ու խիստ աստվածապաշտ գործընկեր զանգեց, ու թեև ես այսօր ոչ ոքի զանգին չեմ պատասխանում, բայց հասկացա, որ նախորդ գրածիս համար է զանգել, արդարանալու, ու վերցրի...... ասաց, որ տեղը չի գտնում, իբր զայրացած հայհոյեց իր աշխատավայրի ղեկավարներին երեկվա պահվածքի համար, փորձեց արդարացնել իրենց, թե երեխա են պահում, լոլո- լոլո....
Երկար լռելուց հետո հարցրի.
- Մենուայիս հետ քանի անգամ ես Հայրենիքի կենած խմել, Մենուայիս կենածը քանի անգամ ես խմել..... էլ չխմես, գիտես ինչու, որովհետև չես հասկացել, որ ինքն էլ երեխա ուներ ու չվախեցավ ոչ թե երկուկոպեկանոց գործը կորցնել, այլ չվախեցավ կյանքը կորցնել.... քո երեխաներին այսպիսի երկիր ես կառուցում, որ քո նման ստրո°ւկ լինեն.....
Ոչինչ չասաց, լուռ անջատեց հեռախոսը....
Հիմա բոլոր հինունոր ընկերներիս, ծանոթ բարեկամիս. այս տարի էլ մաղթանք չունեմ, փոխարենն այս տարի հայտարարում եմ ճշմարտության տարի, եկեք անողոք լինենք անգամ ամենափոքր թերության հանդեպ, քանի որ մենք կորցրինք Արցախն ու մեր զավակներին մեր լռելու, ինչ-որ մանր բաներ կորցնելու վախից, ու կորցրինք ամենաթանկերը.... որդի, հայրենիք, արժանապատվություն ու ինքնասիրություն, հույս ու հավատ.....
Իսկ տարեվերջին ազգային մրցանակ կսահմանենք ու կշնորհենք ամենահամարձակ ու արդարախոս հային.....»։
Ավելի վաղ Կարին Տոնոյանը գրել էր․ «Չխոսելն անհնար է.
Բոլորդ վրդովված խոսում եք Վեհափառի ուղերձի չհեռարձակելու մասին, իսկ մեկ միլիոնանոց Երևանից ով վեր կացավ ու գնաց Հ1 բացատրություն պահանջելու, ով շրջափակեց հանրային կոչված այդ հակահայ դարձած որջը, ով այնտեղից դուրս եկող յուրաքանչյուր աշխատակցի պարսավեց..... հարկադրեց դուրս գալ թուրքամետ ալիքից, շարունակե°մ.....
Հեշտ է° տղերքին սահման ուղարկել, իսկ ներսի թուրքի դեմ միայն սոցցանցերում կռիվ տալ....
Ինչ անում են, լավ են անում մեզ, տուզիկ շների պես միայն հեռվից հաչալ ենք կարողանում, ուր են հայոց գամփռները, ուր.....
Ուրեմն լռեք, լռեք ու ներդաշնակվեք, ինչպես հրահանգեց նեռին իշխանություն հանձնող ,, անմեղ,, մերժվածը... »։
Դիտեք նաև՝