▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրու օդանավակայանում շնչահեղձ են լինում. նեխել է ուղեբեռը. aravot.am

Aravot.am-ը գրում է, որ Գյումրու «Շիրակ» օդանավակայանում տհաճ հոտ է տարածվել, նեխել է ուշացած ուղեբեռը.  դեկտեմբերի 28-ին Մոսկվայից Գյումրի ժամանողների ուղեբեռը տեղ չէր հասել, որն էլ դարձել էր թունդ վիճաբանության, ծեծկռտուքի, ընդհուպ մինչեւ օդանավակայանի ապակիներից մեկը կոտրելու առիթ: Խոսքը 1 տոննա ուղեբեռի մասին էր:

Ուղեւորափոխադրումն իրականացնող ռուսական «Ուրալավիա» ընկերության առաջին իսկ չվերթով, հունվարի 3-ին, այն հասցվել է Գյումրի, սակայն, ըստ բեռի տերերի, ուղեբեռը նեխել է եւ այնպիսի մի հոտ է ընկել Շիրակ օդանավակայանում, որ շնչել չի լինում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее