Գյումրիում` Պ. Սևակ 13 հասցեում, բացվել է Ֆասթ Բանկի «Անի» մասնաճյուղը, որը երրորդն է Շիրակի մարզում և 34-րդը՝ Հայաստանում։ «Անի» մասնաճյուղում, ինչպես և Ֆասթի մյուս բոլոր մասնաճյուղերում, աշխատելու են 24/7 գրաֆիկով և սպասարկման բարձր ստանդարտներով։
«Անի» մասնաճյուղը կմատուցի բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ՝ հաճախորդներին տրամադրելով պրոֆեսիոնալ ֆինանսական խորհրդատվություն և բարձրակարգ սպասարկում:
«Վստահ ենք, որ այս մասնաճյուղի անհրաժեշտությունը քաղաքում կար։ Գյումրին հանրապետության՝ մեծությամբ երկրորդ քաղաքն է, և այստեղ մեր հաճախորդները մշտապես ակտիվ են։ Դա մեզ ոգեշնչում է է՛լ ավելի բարձրացնել սպասարկման որակն ու է՛լ ավելի ընդլայնել մասնաճյուղերի ցանցը», - ասել է Ֆաստ Բանկի իրավաբանական դեպարտամենտի ղեկավար Հովհաննես Թմոյանը։
Ֆասթ Բանկի «Անի» մասնաճյուղը հագեցած է նորագույն սարքերով, սպասարկման նորարարական լուծումներով: Բանկում վստահ են՝ հաճախորդների համար ստեղծելու են ֆինանսական գործարքների՝ նոր որակի փորձառություն։
Բանկը շարունակում է աշխատել առցանց սպասարկման հնարավորությունների ընդլայման ուղղությամբ՝ կարևորելով գործող մասնաճյուղերի վերաբրենդավորումը և նոր մասնաճյուղերի բացումը թե՛ Երևանում, և թե՛ մարզերում: