▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիում մեկնարկել է ավտոերթ. պահանջում են ռուս զինծառայողի գործի քննությունը հանձնել ՀՀ իրավապահներին.Ուղիղ միացում

Գյումրիում մեկնարկել է ինքնաբուխ ավտոերթ, որին շուրջ 200 ավտոմեքենա է մասնակցում։ Ավտոմեքենաները ազդանշաններ տալով անցնում են նախապես որոշված փողոցներով՝ անցնելով Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսարանի, Շիրակի մարզպետարանի, Շիրակի մարզի դատախազության կողքով: Ավտոերթին մասնակցները դրոշներով են, «Ես եմ Ավետիսյանների ընտանիքը» գրությամբ պաստառներով։ Երթի պահանջն է՝ Գյումրիում 7 անձից բաղկացած Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին սպանելու մեջ կասկածվող Գյումրիի 102-րդ ռազմակայանի ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործի քննությունը հանձնել ՀՀ իրավապահներին:


Broadcast live streaming video on Ustream

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее