Հուլիսի 21-ին իրավապահներին է ահազանգել Գ. Հ-ն և հայտնել, որ ինքը գտնվել է ՌԴ-ում և երկար ժամանակ քրոջից տեղեկություն չի ունեցել, այսօր առավոտյան վերադառնալով, դուռը կոտրել է, ներս մտել և տանը հայտնաբերել է քրոջ դին։ Իրավապահները շտապել են դեպքի վայր ու տան հյուրասենյակի հատակին հայտնաբերել է Վ.Հ-ի դին, ով փետրվարի 8-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից որոնվում էր որպես հարազատների հետ կապը կորցրած անձ, գրում է «ԱրմԼուր»-ը։ Այսքանով ամեն ինչ չի ավարտվում։ Ավելի ուշ ոստիկանները Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղում գտնվող տանից հայտնաբերել և ժամը 01.40-ին սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել ու բաժին են տեղափոխել Վ.Պ-ին, որտեղ վերջինը խոստովանել է, որ 2023թ. ապրիլի վերջ, մայիսի սկզբներին, գտնվելով Վ.Հ-ի տանը, երեկոյան անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, ձեռքերով մի քանի անգամ հարվածել է նրա դեմքին, ինչի հետևանքով վերջինի քթից սկսել է արյուն հոսել, որից հետո նրան պառկեցրել է բազմոցին և քնել, առավոտյան 6-ի սահմաններում արթնանալով նկատել է, որ Վ.Հ-ն մահացել է և փորձել է նրան տեղավորել ճամփորդական պայուսակի մեջ ու տեղափոխել այլ վայր, սակայն չկարողանալով տեղավորել, Վ․Հ-ի վրան գցել է վերմակ և տնից վերցնելով նրա 2 բջջայինը, տան և բակի դռները բանալիով փակելով ժ.06.30-ին հեռացել է։ Վերջինին ձերբակալել են, կատարվում է քննություն։ *** 2024 թվականի հուլիսի 21-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ երկար ժամանակ քրոջից՝ Գյումրի քաղաքի Ջափարիձե փողոցի տներից մեկում ապրող Վարդուհի Հակոբյանից, տեղեկություն չունենալով, վերադարձել է, տան դուռը կոտրել, ներս է մտել և տանը հայտնաբերել քրոջ դին, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն: Դեպքի առթիվ 2024 թվականի հուլիսի 21-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), նախաձեռնվել է քրեական վարույթ։ «Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ տան բակի դարպասի դռան կախովի փականը գտնվում է փակ վիճակում, իսկ մետաղյա դարպասը՝ բաց վիճակում, ինչի կապակցությամբ զննության մասնակից, հաղորդում տված անձը հայտարարել է, որ այն ինքն է բացել ներսի կողմից: Տան մուտքի դուռը ևս գտնվել է բաց վիճակում, ինչի կապակցությամբ նույն անձը հայտարարել է, որ երբ պատուհանից մուտք է գործել տուն, մուտքի դուռը եղել է փականով փակված վիճակում, ինքն է կոտրելով բացել, քանի որ փականի վրա բանալի չի եղել: Վարդուհի Հակոբյանը ճանաչվել է տուժող։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Պարզվել է, որ հարազատները տուժող Վարդուհի Հակոբյանին վերջին անգամ տեսել են իր տանը՝ 2023թ․ մայիսին, սակայն հաղորդագրությունների միջոցով շփում եղել է մինչև 2024 թվականի հունիսի 16-ը: Հաշվի առնելով քննությամբ ստացված նշված, ինչպես նաև այլ փաստական տվյալներ՝ Ոստիկանությանը տրվել է քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ 2024 թվականի հուլիսի 22-ին՝ գիշերը, Վարդուհի Հակոբյանին սպանելու կասկածանքով, ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրու բաժնի աշխատակիցների կողմից ձերբակալվել է Գյումրի քաղաքում հաշվառված, սակայն Կոտայքի մարզում բնակվող 49-ամյա մի տղամարդ, ով տուժողի հետ որոշակի շրջանում բնակվել են վերջինիս՝ Գյումրի քաղաքում գտնվող նշված տանը։ Նախնական տվյալներ են ստացվել այն մասին, որ վերջինս սպանությունից հետո վերցրել է տուժողի հեռախոսը, որով կապ է պահպանել վերջինիս հարազատների հետ։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել է Վ․Հակոբյանին սպանելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով 49-ամյա տղամարդուն ձերբակալելու որոշում։ Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում: |
Գյումրիում կնոջ դին փորձել են պահել ճամփորդական պայուսակի մեջ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet