▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիում ինքնասպանություն գործածը սեռական ոտնձգություն էր կատարում սեփական երեխաների նկատմա՞մբ

asparez.am-ը գրում է, որ սեպտեմբերի 10-ին, ժամը 23:50-ին, Շիրակի մարզի փրկարարական վարչություն ահազանգ է տացվել, որ Գյումրու Հնոցավան թաղամասի 1-ին շարքի թիվ 39 տան բնակիչը՝ ծնված 1963թ-ին, տանիքում կախվելու միջոցով ինքնասպան է եղել: Դեպքի վայրից հրշեջ փրկարարները իջեցրել են տղամարդու դին ու հանձնել ոստիկաններին: 

Հնոցավան թաղամասում, դեպքից անմիջապես հետո, սկսել են խոսակցություններ շրջանառվել այն մասին, որ 51-ամյա տղամարդը սեռական ոտնձգություններ է կատարել մանկահասակ երեխաների նկատմամբ, ինչը եւ եղել է ինքնասպանության պատճառը: Այդ խոսակցությունների համաձայն՝ 51-ամյա տղամարդը սեռական ոտնձգություն է կատարել իր 2 երեխաների եւ հարեւանի երեխայի նկատմամբ: Վերջինիս մայրը դիմել է ոստիկանություն: Ինչպես թաղի բնակիչներն են նշում՝ ինքնասպանություն գործած անձը խմիչքի հանդեպ սեր է ունեցել, իսկ  ծեծն ու վիճաբանությունը այդ ընտանիքից եղել են անպակաս:

Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքնասպանության փաստով այս պահին նյութեր են նախապատրաստվում: Անդրադառնալով հարեւանի բողոքին՝ դատախազնը նշեց, որ այդ փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142 հոդվածով (անառակաբարո գործողություններ). «Սեռական գործողություն կատարել է կարող ենք ասել այն դեպքում, երբ այդ մասով վճիռ կլինի: Բողոքի հիման վրա հարուցվել է քերական գործ: Նախաքննության ընթացքում մի շարք գործողություններ են իրականացվում, այդ թվում եւ դատաբժշկական, ինչը նախաքննության գաղտիք է»,-ավելացրեց Ր.Ասլանյանը:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее