Գյումրիի Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում բացվել է նկարչուհի, իրավաբան Մարինե Մանուկյանի «Լռության ձայնը» խորագրով անհատական ցուցահանդեսը։
Նկարչուհու թվով երրորդ անհատական ցուցահանդեսի խորագիրը խորհրդանշական բնույթի է։
Գյումրիում ծնված Մարինե Մանուկյանի խոսքով մի քանի տարի առաջ է դեռ որոշել ծննդավայրում ցուցահանդես անել, ինչից հետո առանց դադարի մեկը մյուսի հետևից ծնվել են նկարները։ Գեղանկարները լռության ձայնը լսելի դարձնելու և այն դրական զգացողություններով խլացնելու միտում ունի։
Գեղանկարները կցուցադրվեն մինչև հոկտեմբերի 7-ը։