Օգոստոսի 2-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19:10-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում և ոստիկանության Մուշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյումրի քաղաքի Թամանյան փողոցում գործող «Երեխաների տուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում երեխա է մահացել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն կենտրոնում բնակվող 2-ամյա տղա է։ Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել»։ *** |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում 2–ամյա երեխայի մահվան դեպքի առնչությամբ՝ տեղեկացնում ենք, որ երեխան պետության խնամքին տեղափոխվել է 2022 թվականի օգոստոսի12-ին՝ անմիջապես ծննդատնից, 2 օրական, բնածին առողջական ծանր խնդիրներով (առողջական խնդիրները մանրամասնորեն չեն նշվում՝ հաշվի առնելով, որ տեղեկությունը պարունակում է բժշկական գաղտնիք և հրապարակման ենթակա չէ): |
Գյումրիի «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում 2-ամյա տղա է մահացել
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet