▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գրողի ծոցն ուղարկեք այդ մարդակեր փաշայի թոռանը, Ջեմալները չեն փոխվում...

Ջեմալ Փաշայի, ով Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից և իրագործողներից էր, նրա թոռն այս օրերին Հայաստանում է, որտեղ արժանանաում է ծափողջույնների, ջերմ ընդունելության ու պատվի և մեր իսկ հողում, մեր իսկ երկրում հայտարարում է, որ <Ասալան> տեռորիստական` ահաբեկչական խմբավորում է և որ իր պապուն սպանողները ավազակախմբի անդամներ էին, և մենք այս ամենը հանդուրժում ենք: 
Եվ սա կազմակերպել է Հրանտ Դինք հիմնադրա՞մը: Աստված իմ, այս ինչպես է ամեն բան խեղաթյուրվել: Հայ- թուրքական հարաբերությունների բարելավմանն ամենևին դեմ չեմ, քավ լիցի, ճիշտ հակառակը, բայց դա չի նշանակում, որ այսքան տարի անց, Հայոց դատի 100-ամյակի նախօրեին պետք է այսպես ծաղրվեր ու արհամարհվեր և հենգվեր մեր ցավն ու վիշտը, մեր պատմության ամենաողբերգական էջը: Եվ մենք մեր իսկ Հայրենիքում, թույլ ենք տալիս, դեռ մի բան էլ ծափահարում ենք, որ <Ասալա>-ի մեր պատվախնդիր ու ազգասեր հայորդիներին ավազակ, ահաբեկիչ կամ մեկ այլ զազրաբա՞ռ ասեն: Հայորդիներ, Սողոմոն Թեյլերյաններ, ո՞ւր եք: Ո՞ւր:

Հ.Գ.

Ամոթ կազմակերպիչներին, այս ստորին իրենց հովանավորությամբ Հայաստան բերողներին, նրան ծափահարողներին, նրան ժպտացող ու հյուրասիրողներին, նրան գովերգողներին, ամոթ ձեզ, ուրանում եք Հայոց ֆատը, ուրանում եք միլիոնավոր հայերի թափած արյունը, ուրանում եք ազգային ինքնությունն ու պատվախնդրությունը, ուրանում եք ինքներդ ձեզ:

 

Անի Քոչար

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее