«ԴՕԿ» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը, ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով ՌԴ պտուղ-բանջարեղենի ներմուծման արգելքին, հայտարարել է․ «Հարգելի՛ գյուղացիներ, էն որ զանգում, ասում եք՝ մեր ծիրանը, գիլասը, վարունգը մնաց, հելեք, հավաքվեք, գնացեք Վազգենի քվոր մոտ, ասեք՝ այ ***ի տղա, դե մեր մթերքն արտահանի Եվրոպա։ Մարդն ասում ա, չէ՞, բոլորիդ տանում եմ Եվրոպա։ Էտի, Բաբաջանյանը, Խզմալյանը, որ էթում են, ո՞ւր են էթում, ո՞նց, մեզ ընդ սպասո՞ւմ են, բանի տեղ դնող կա՞։ Դուք սկի պասպորտ չեք կարում տպեք, ԵՄ ո՞ւր եք էթում, արա՛։ Այ հիմա, սիրելի՛ գյուղացիներ, գնացեք, ձեր միրգը դրեք Վազգենի քվոր դեմը, թող ծախի»։ |
«Գնացեք Վազգենի քվոր մոտ, ասեք՝ դե մեր միրգն արտահանի Եվրոպա»․ Վարդան Ղուկասյանը՝ գյուղացիներին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet