▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գժի նման ով ինչ դեմ է տալիս` ստորագրում է»․ Հրանտ Բագրատյան

«Փաշինյանի ասուլիսը նրա մասին էր, որ պարտությունից հետո իր խոսք տված խաղաղությունը չի լինելու, ստացվում է՝ իզուր Ղարաբաղը տվեց»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ Նա, անդրադառնալով 2026 թվականին սպասվող ընտրություններին, ասել է․ «Սպասում են, որ կլինեն հերթական ընտրություններ և իրենք խաղաքարտերը կխառնեն։ Մոտ 10-15 կուսակցություն կհայտարարվի իբր թե ընդդիմադիր։ Երևանի ընտրությունների նման սցենար են նախապատրաստում։ Ամեն ինչ կախված է նրանից, թե իրական ընդդիմությունն ինչպե՞ս կվարվի, կկարողանա՞ միավորվել»,- նշել է Բագրատյանը՝ կարծիք հայտնելով, որ Փաշինյանին չի ստացվում հեռացնել, քանի որ բոլոր ուժերը գիտակցում են, թե իշխանության գալով ինչ ավերակներ են տեսնելու։ «Մոտ 7 թուղթ է գաղտնի ստորագրվել։ Զախարովայից իմացանք, որ 2023 թվականի հունիսի 2-ի ստորագրված արձանագրություն կա՝ Ադրբեջանին Սյունիքով ճանապարհ տալու մասին։ Գժի նման ով ինչ դեմ ա տալիս, ստորագրում ա»,- հավելել է Բագրատյանը։

***

«Մենք բոլորս նրան պաս տվեցինք, ասացինք՝ համաձայն ենք, բայց պետք է գործ անի, գործը չկա»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ պատասխանելով հարցին, թե շարունակո՞ւմ են աջակցել Բագրատ Սրբազանին և հնարավոր կլինի արդյո՞ք աշնանը հասնել Փաշինյանի հեռացմանը: «Բագրատ Սրբազանին սեպտեմբերին էլ կօժանդակենք, դրանից հետո կվերջանա լիմիտը, եթե իր քաղաքական ասելիքն ավելի ցածր է, քան մերը, հենա մենք կասենք, էլի»,- նշել է Բագրատյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее