Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․
«Գժերի երկիր Հայաստանս
Երեկ Գեղարքունիքի մարզային «Գեղամա» հեռուստաընկերության լուրերի թողարկումն էի նայում։ Թողարկման ամենակարևոր, առաջին լուրը այն էր, որ մարզի հանրակրթական դպրոցներին պետության կողմից 2-ական հեծանիվ են նվիրել, որ դպրոցների թիմերը որոշ ժամանակ մարզվեն, որպեսզի հաջող մասնակցեն Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Վարչապետի գավաթ» մրցմանը։ Զանազան ֆեստիվառներից, գինու, օղու, գարեջրի փառատոնններից, գործնական առումով անիմաստ, անկապ, սակայն թանկ խորհրդաժողովներից պրծում չկա, պետական բյուջեի փողերը մսխում են, մսխում, որ սահման պահող, ամսվա 15 օրը առաջնագծում կյանքը վտանգող աշխարհազորայինների աշխատավարձը 180 հազարից 120 հազար դրամ դարձնեն, սահմանն անպաշտպան դառնա։ Ադրբեջանը պարբերաբար տեղեկություններ է տարածում, իբր Հայաստանի զինուժը կրակ է բացել իրենց դիրքերի վրա; Դրանով Ադրբեջանը տեղեկատվական,քարոզչական հիմք է նախապատրաստում Հայաստանի վրա նոր հարձակման համար։ Ադրբեջանը անընդհատ զենքեր է գնում, զինվում, զորավարժություններ անցկացնում, իսկ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հեծանիվ է քշում, Հայաստանն էլ տժժում է զանազան փառատոններով, ֆեստիվառներով, տարբեր խորհրդաժողովներով, անկապ միջոցառումներով։
Գժերի երկիր Հայաստանս»։