▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գիտնականները Երևանում փողոց էին փակել

Թարմացված․ «Գրին Փրոփերթի Դիվելոփմեն» ընկերության աշխատակիցները տնօրեն Արտաշես Վարդանյանի գլխավորությամբ քիչ առաջ ծեծի են ենթարկել ՀՀ օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն Ռոբերտ Հակոբյանին, մի քանի այլ գիտնականների եւ ծեծկռտուքը բաժանող ոստիկանության աշխատակցին։

Այս մասին «Հրապարակ»-ին հայտնել է  Հակոբյանը՝ ով այժմ ոստիկանության բաժանմունքում դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացնում։

Նշենք, որ գիտնականներ այսօր Ազատության պողոտայի 26/1 հասցեում բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով դադարեցնել  գիտահետազոտական կենտրոնի ջրավազանի տարածքում իրականացվող ապօրինի շինարարությունը։

Կառուցապատող ընկերության աշխատակիցները սպասել են, որ այսօրվա ակցիան լուսաբանող լրագրողները հեռանան տարածքից, ապա հարձակվել եւ ծեծի են ենթարկել ապօրինության դեմ պայքարող գիտնականներին եւ անգամ ոստիկանին:

«Ակցիայի վայրում կանգնած էինք, դարպասները բացեցին կառուցապատող ընկերության աշխատակիցները, տնօրենի գլխավորությամբ, կամազներով եւ գռուզավիկներով քշում էին մեզ վրա։ Վարորդներն այլ աշխատակիցների եւ տնօրենի հետ միասին սեռական բնույթի հայհոյանքներ էին տալիս, հետո սկսեցին քաշքշել ու ծեծել։ Ինձ հարվածում էին մի քանի հոգով՝ տարբեր կողմերից։ Բռնության ենթարկեցին նաեւ ոստիկաններից մեկին, ով փորձում էր կանխել ծեծկռտուքը»,-ասել է նա։

***

Թարմացված․ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է․ «ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից տարածքում իրականացվող շինարարությունը Երևանի քաղաքապետարանի միջնորդությամբ ժամանակավորապես դադարեցվել է՝ մինչև գործի հետ կապված հանգամանքների հետագա պարզաբանումը։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից համապատասխան արձանագրությունն է կազմվել իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ»։


Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցները, որոնք տեւական ժամանակ է՝ բողոքում են իրենց շենքի հարևանությամբ ընթացող շինարարությունից, այսօր կարճ ժամանակով փակել են Ազատության պողոտան։

Գիտնականները բողոքում են, որ ինստիտուտին պատկանող ջրավազանը տարիներ առաջ ապօրինաբար օտարվել է, հիմա էլ ջրավազանի տարածքում բնակելի շենք է կառուցվում: Շինարարական աղմուկը խանգարում է ինստիտուտի աշխատանքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее