▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Galaxy S5-ը «սառը ցնցուղ» է ընդունել` մարտահրավեր նետելով iPhone 5s-ին

«Սառը ցնցուղ» ֆլեշմոբն արդեն լայն տարածում է գտել ողջ աշխարհում: Տարբեր ոլորտի մասնագետներ` երաժիշտներ, քաղաքական գործիչներ, մարզիկներ, իրենց գլխին սառը ջուր են լցնում` փորձելով մարդկանց ուշադրությունը հրավիրել Լու Գերիգի հիվանդության վրա (Ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզ, ԱԿՍ):

Սակայն այս ամենն այնքան է առաջ գնացել, որ «սառը ցնցուղ» ֆլեշմոբը հասել է արդեն էլեկտրոնային սարքավորումներին։ Այսպես, Samsung ընկերությունը «սառը ցնցուղ» է պատրաստել իր Galaxy S5 սմարթֆոնի համար։ Ընկերությունը տեղադրել է մի տեսանյութ, որտեղ ցույց է տալիս, որ Galaxy S5 սմարթֆոնը կարող է դիմանալ սառը ջրին և դա էլ բավական չէ, նաև սառույցների հարվածներին:
Նշենք, որ «սառը ցնցուղ» ընդունելուց հետո` հեռախոսը մարտահրավեր է նետել իր հակառակորդ գործընկերներին` iPhone 5s, HTC One M8 և Nokia Lumia 930 հեռախոսներին:

Ասքանից հետո մնում է սպասել միայն նշված հեռախոսների հակահարված պատասխանին:

 

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее