▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Խաչատրյանի դեմ մահափորձ կատարած «Երգիչ Աֆոնի» պատժի ռեժիմը կփոխվի. armlur.am

armlur.am-ը գրում է, որ 2009-ի մայիսի 23-ին ՀՀ Ֆինանսների նախարար, այդ ժամանակ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ մահափորձ կատարած Ռաֆայել Մասումյանը, նույն ինքը` երգիչ Աֆոնը, ով դատապարտվել է 14 տարվա ազատազրկման, սակայն պատիժը կրել է ընդամենը 5 տարի, ազատ չի արձակվի: Փոխվել է միայն նրա ռեժիմը` կիսափակից դառնալով կիսաբաց:

Այս մասին  հայտնել է Մասումյանի պաշտպանը Տիգրան Աթանեսյանը` պատասխանելով մեր այն հարցին, թե ճիշտ է արդյոք այսօր «Իրատես de facto»-ի տարածած այն լուրը, որ Մասումյանն ազատ է արձակվելու: Արդարադատության նախարարության ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը նույնպես հերքեց այդ լուրը:

Հիշեցնենք, որ մահափորձն իրականացվել է Գագիկ Խաչատրյանի` Երևանի Տերյան փողոցի 19 շենքի բակում գտնվող կիսակառույցում, այն բանից հետո, երբ կազմվել է հանցավոր խումբը` բանդան` Գագիկ Մաթևոսյանի («Մուսկուլ Գագոյի») գլխավորությամբ:

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее