▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Ծառուկյանը հանդիպում է ունեցել Կիոկուշին կարատեի բացարձակ չեմպիոն, լեգենդար մարտիկ Ֆրանսիսկո Ֆիլիոյի հետ

Հանդիպում Կիոկուշին կարատեի բացարձակ չեմպիոն, լեգենդար մարտիկ Ֆրանսիսկո Ֆիլիոյի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գագիկ Ծառուկյանը՝ հրապարակելով տեսանյութ։

«Այցի շրջանակում քննարկել ենք համագործակցության տարբեր ձևաչափեր՝ սկսած մարզիկների փոխայցերից մինչև միջազգային մրցաշարերի համատեղ կազմակերպում։

Այս օրերին Ֆրանսիսկո Ֆիլիոն Օլիմպավան մարզահամալիրում անցկացնում է սեմինարներ, որոնց ընթացքում իր հարուստ փորձն ու գիտելիքները փոխանցում է հայ մարզիկներին։

Կարևոր է ստեղծել պատշաճ պայմաններ մարզիկների համար և նրանց առջև դնել նոր, ավելի բարձր պահանջներ՝ նպաստելով մրցունակության բարձրացմանն ու մասնագիտական աճի շարունակական զարգացմանը»,-գրել է Ծառուկյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее