▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ֆուտբոլի համաշխարհային լեգենդներից մեկը որոշել էր մասնակցել Եվրո-24-ի եզրափակիչ խաղին»

Ինչպես հայտնել էինք, ՀՀ վարչապետը տիկնոջ հետ երեկ ներկա է գտնվել ֆուտբոլի Եվրոպայի առաջնության Իսպանիա-Անգլիա եզրափակիչ խաղին:

Հայելի ակումբում, անդրադառնալով այդ իրադարձությանը, հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն ասել է. «Ուզում եմ շնորհավորել ֆուտբոլասեր հանրությանը, որովհետև ֆուտբոլի պատմության մեջ տեղի ունեցավ նշանակալի իրադարձություն՝ ֆուտբոլի համաշխարհային լեգենդներից մեկը որոշել էր մասնակցել Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղին, խոսքը՝ Փաշինյանի ու նրա տիկնոջ մասին է: Ինչո՞վ էր բացառիկ. աշխարհի ուրիշ ոչ մի երկրի ղեկավար, բացի նրանցից, որոնց թիմերը մասնակցում էին այդ խաղին, երեկվա հանդիպմանը չի եղել: Անգամ Գերմանիայի կանցլեր Շոլցը ոչ մի կադրում չի երևում: Էդ մարդը Բեռլինում չի գնացել հանդիպումը ստադիոնում նայի, Փաշինյանն ամբողջ ընտանիքով գնացել է Բեռլին՝ ֆուտբոլային խաղը նայելու»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее