Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․
«Ֆեստիվառների զուռնի ձայնը հետո է գալու
Պետական բյուջեի մեծ փողերը մսխում են «Վարչապետի գավաթ» կոչվող զանազան մրցումների, տարբեր փառատոնների, ֆեստիվառների վրա։
Փոխանակ ուժեղացնեն երկրի պաշտպանունակությունը, աշխարհազորի անդամների ռոճիկը կրճատել են, որի հետևանքով Տավուշում շատերն են դուրս եկել աշխարհազորից։
Այդ ֆեստիվառների զուռնի ձայնը հետո է գալու, երբ Ադրբեջանը հարձակում սկսի։
Այն ժամանակ չկայացած համերգի համար Հայաստանի պետբյուջեից 6 միլիոն դոլար ստացած կամ չստացած Սնուփ Դոգին ու «Լադա Նիվա» համույթին օգնության կկանչեք, որ գան, Հայաստանի սահմանը պաշտպանեն»։