Fastex էկոհամակարգն այս տարի նույնպես իր ակտիվ մասնակցությունը ցուցաբերեց Seaside Startup Summit 2024-ին՝ որպես միջոցառման գլխավոր գործընկեր: Այս նախաձեռնության հետ համագործակցությունն սկիզբ է առել դեռ 2019 թվականից:
«Որպես արագ զարգացող Web3 էկոհամակարգ՝ Fastex-ը մշտպես կարևորում է նորարական գաղափարների, նախագծերի և առաջատար տեխնոլոգիաների կիրառումը և զարգացումը։ Հենց այդ նպատակով այս տարի ևս աջակցում ենք տարածաշրջանում ՏՏ ոլորտի ամենամասշտաբային իրադարձությանը՝ Seaside Startup Summit-ին», - նշել է Ֆասթեքսի համահիմնադիր Ռոման Բադալյանը:
Միջոցառման օրերին մասնակիցների ուշադրությունը գրավել են Fastex-ի և AKNEYE-ի կողմից կազմակերպված տեղեկատվական հանդիպումները:
Հուլիսի 24-ին տեղի ունեցած Fastex 14-րդ տեղեկատվական հանդիպման ընթացքում որպես խոսնակ հանդես են եկել Fastex-ի վճարումների բաժնի ղեկավար Մերի Միրիջանյանը և պրոդուկտի պատասխանատու Դիանա Պարտիզպանյանը:
Խոսնակները ներկայացրել են Fastex թվային և ֆիզիկական քարտերը, որոնք արդեն հասանելի են և հնարավորություն են տալիս օնլայն և օֆլայն տարբերակով իրականացնել վճարումներ ամբողջ աշխարհում՝ քարտերը կրիպտոարժույթներով լիցքավորելու դեպքում:
Ներկայացվել են նաև Bahamut հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի շրջանակում հաջողությամբ ֆինանսական աջակցություն ստացած և արդեն գործող ստարտափային DeFi նախագծերը, ինչպիսիք են Mutuari-ն, Lolik-ը և SilkSwap-ը: