Winds of Armenia առագաստանավային սպորտի Հայաստանի բաց առաջնությունը այս տարի տեղի է ունեցել սեպտեմբերի 6-10 Սևանում։
Միջոցառման գլխավոր գործընկերը Fastex-ն էր։
Winds of Armenia առանջնության նպատակն է Հայաստանը դարձնել առագաստանավային սպորտի կենտրոններից մեկը՝ նպաստելով Հայաստանում այս սպորտաձևի զարգացմանը։ Առագաստանավային սպորտի J/70 դասում Հայաստանի բաց առաջնությանն այս տարի ներկա են եղել ավելի քան 20 թիմ՝ Պորտուգալիայից, Կիպրոսից, Էստոնիայից, Ռուսաստանից և այլ երկրներից։ Հայաստանի թիմում էին մարզիկներ Գագիկ Սարգսյանը, Անդո Նովիկյան, Մուշեղ Բարսեղյանը և Արտաշես Դադայանը։
Միջոցառումը անցկացվել է ամենահեղինակավոր J/70 դասի առագաստանավերով։ Առաջնության անցկացումը վստահվել էր միջազգային դասի մրցավարների պրոֆեսիոնալ խմբի։
Winds of Armenia-ն իրականացվել է Հայաստանում առաջին առագաստային ակումբի՝ Winds of Armenia-ի կողմից՝ ՀՀ ԿԳՄՍՆ-ի և Հայաստանի առագաստանավային սպորտի ֆեդերացիա և Fastex-ի համատեղ աջակցությամբ։ Միջոցառմանն այս տարի ներկա է եղել նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
Fastex-ի մասին
Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին: