▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆասթ Բանկի կանոնադրական կապիտալը համալրվել է 6 մլրդ ՀՀ դրամով

Ֆասթ Բանկի կանոնադրական կապիտալը համալրվել է 6 մլրդ ՀՀ դրամով: Որոշումն ընդունվել է 2025 թվականի դեկտեմբերի 11-ի Բանկի բաժնետերերի ընդհանուր ժողովին։ Համալրման արդյունքում Ֆասթ Բանկը 2025թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ գործում է 83.7 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր կապիտալով, այդ թվում՝ կանոնադրական կապիտալի ընդհանուր մեծությունը կազմում է 46.1 մլրդ ՀՀ դրամ։

Կապիտալի համալրումը նպատակ ունի նպաստել Ֆասթ Բանկի շարունակական զարգացմանը՝ ապահովելով երկարաժամկետ աճ և կայունություն։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее