Մեր դարավոր բարեկամ եզդիները այսօր կանգնած են մի խնդրի առաջ, որի առաջ ժամանակին կանգնած էինք մենք՝հայերս: Նրանք խնդիր ունեն իրենց պատմական հայրենիքում՝Իրաքի տարածքում, կերտել պետություն:
Այսօր մի քաղաքագետի կարծիքի հանդիպեցի,որում նշվում է,որ եզդիները պառակտման առջև կանգնած Իրաքում շիաների, սուննիների և քրդերի պես պետք է և կարող են կերտել պետականություն: Հայերը և եզդիները հիմա կանգնած են մի խնդրի առաջ,որում երկուսնել ունեն մեկ պրոբլեմ և մեկ լուծում: Հայերը ունեն պետություն, սկ եզդիները՝ոչ:
Եթե հայերս ուզում ենք, որ մեր ունեցած պետության սահմանները և հզորությունը ընդլայնվեն, իսկ մեր եզդի եղբայրները ուզում են կերտել անկախ պետականություն, ապա երկուսիս պրոբլեմն էլ աշխարհով մեկ սփռված լինելն է. լուծումն էլ նույնն է, երկուսս էլ պետք է աշխարհասփյուռ կարգավիճակը թողնենք և զանգվածաբար վերադառնանք մեր պատմական հայրենիք, ապա թե ոչ, մնացածը մեր երազանքների ոլորտում կմնան: