▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվս մեկ «էլիտար» հարսանիք՝ ՀՀԿ ողջ վերնախավը լինելու է Ծառուկյանի «Փարավոն»-ում

armlur.am-ը գրում է, որ հոկտեմբերի 18-ին` շաբաթ օրը,  հերթական էլիտար հարսանիքն է սպասվում. Գեղարքունիքի մազպետ Ռաֆիկ Գրիգորյանն այդ օրն ամուսնացնելու է իր որդուն՝ Կարեն Գրիգորյանին, ով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խորհրդականն է: Հարսնացուն Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եղբոր՝ Նաիրի Սահակյանի դուստրն է` Նաիրուհի Սահակյանը: 

Ինչպես և շատ այլ էլիտար հարսանիքների դեպքում, հարսանեկան խնջույքը տեղի կունենա ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում: Սպասվում է շատ մեծ խնջույք, որին ներկա  է լինելու ՀՀԿ ամբողջ վերնախավը: 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее