▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եվ սա Փաշինյանի կառավարությունը ներկայացնում է որպես հաղթանակ». Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ՖԵՅՔԱԶԵՐԾՈՒՄ
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գրել է.
«Հայաստանը Գրանադայում ինչ ցանկացել է, ստացել է՝ հասնելով լուրջ հաղթանակի»:
Իրականում՝
Հայաստանը նորից միակողմանիորեն ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախը և անկլավները Ադրբեջանի կազմում (ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի ամենավերջին քարտեզների հիման վրա)
Ալիևը, սպառելով իր ստանալիքը արևմտյան ֆորմատի շրջանակերում, չներկայացավ Գրանադա և, չստորագրելով Հայաստանի կողմից միակողմանի ընդունված խաղաղության փաստաթուղթը, որևէ պարտավորություն չստանձնեց Հայաստանի և արցախահայության նկատմամբ
Փաստորեն, Ալիևը, օգտագործելով արևմտյան ֆորմատը, հասավ Հայաստանի կողմից Արցախի ճանաչմանը Ադրբեջանի կազմում և, ի վերջո, Արցախի բռնի հայաթափմանը։
Հայաստանը ստացավ Եվրոպական Միության, Ֆրանսիայի և Գերմանիայի հավաստիացումներրը Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն և սահմանների անխախտելիությանն աջակցելու և նյութական օգնության տրամադրելու մասին։
Եվ սա Փաշինյանի կառավարությունը ներկայացնում է որպես հաղթանակ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее