«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանն արձագանքել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հայտարարությանը, ըստ որի՝ ՀՀ-ն զենքեր է ձեռք բերում, որոնց հակազդեցությունը Բաքուն չունի։ «Ո՞ւր ա, էդ զենքին քանի՞ տիրապետող կա։ Հլը հելի, գնա զորամասեր, ֆռա, տես՝ ի՞նչ տեխնիկա կա, ի՞նչ նորամուծություն կա, կա՞, թե՞ չկա։ Էդ ում **ով ես տենց ելույթ ունենում»,- ասել է Ղուկասյանը։ Անդրադառնալով Արամ Սարգսյանի տարբեր ելույթներին՝ նշել է․ «Որոշակի միամիտ մարդիկ Գյումրիում ասում են՝ դե Վազգենի քուրն ա, դրա համար մենք իրան ձեն կտանք։ Սիրելի՛ գյումրեցիներ, վստահեցնում եմ՝ եթե Վազգեն Սարգսյանը սաղանա ու էս ամենը նրա դեմը դնենք, եթե նա լսի Արամի ելույթները, տեսնի հակապետական գործունեությունը, առաջինը ոչ թե Նիկոլին, այլ եղբորը ******։ Ասում ա՝ Նիկոլը Ղարաբաղը չհանձնեց․․․ Վազգենին որ ասեին՝ առանց կրակոց հանձնեցին Քելբաջարը, առանց կրակոց հանձնեցին Ստեփանակերտը, Արցախը ու այս ամենի գլխավոր դերում իշխանության թիվ մեկ աջակիցը քո եղբայրն է, նա առաջինը կխփեր սեփական եղբորը»,- նշել է Ղուկասյանը։ |
«Եթե Վազգենն այս ամենը տեսներ, առաջինը կխփեր սեփական եղբորը»․ Վարդան Ղուկասյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet