▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե տեղերով փոխվեին` Ռուբեն Վարդանյանը լիներ ազատության մեջ, իսկ Աֆեյանը` բանտում․․․

Արմինե Օհանյանը գրում է․ 

Տեսնում եմ, թե ինչքան են մարդիկ վրդովված ՀՀ նախագահ կոչվող այդ ֆուտլյարի պահվածքից, որը հերթական անգամ նվաստացրեց հայ ազգին` «պարոն Ալիևին» ուղղված շնորհակալություններով: Ես անձամբ զարմացած չեմ, որովհետև վաղուց եմ հասկացել, որ կան մարդիկ, որոնք դողում են իրենց աթոռի վրա, բայց նույնիսկ այդ աթոռի արժեքը չեն գիտակցում, չեն հասկանում, որ նման պաշտոն զբաղեցնելու պատմական շանս է տրված իր նման ողորմելիին, որ որևէ քայլով իր գոյությունն արդարացնի, իր նշանակումն իմաստավորի: Գոնե չարժեզրկի ու չվարկաբեկի այդ աթոռը, քանի որ ինքը պետություն, ազգ է ներկայացնում: Ցավոք, այս իշխանության մեջ չկա մեկը, որ այդ տարրական բանը հասկանա...

Բայց ցավալին ոչ թե այս մոլախոտերն են` անթասիբ ու պաշտոնի մեռած, այլ այն մարդիկ, որոնք բոլոր շանսերն ունեն մարդ մնալու, ազնիվ լինելու, հող հայրենին սիրելու, իրենց ազգին ու ընկերներին չուրանալու, բայց չեն օգտվում այդ շանսից...

Նկարում հայտնի գործարար, միլիոնատեր Նուբար Աֆեյանն է` Ռուբեն Վարդանյանի ընկերը: Նա ջերմ զրուցում է մի մարդու հետ, ով եթե անմիջական մեղավորություն չունի Վարդանյանի գերեվարման հարցում, ապա հաստատ մեղավոր է, որ ոչինչ չի անում նրան և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին ազատելու համար: Աֆեյանը, պարզվում է, Դավոսում Փաշինյանի հետ քննարկում է «փոխգործակցության հարցեր»: Վստահ եմ` եթե տեղերով փոխվեին` Ռուբեն Վարդանյանը լիներ ազատության մեջ, իսկ Աֆեյանը` բանտում, նա բոլոր հնարավոր ու անհնարին միջոցները կգործադրեր ընկերոջն ազատելու համար, այլ ոչ թե սիրառատ զրույցի մեջ կմտներ մի մարդու հետ, ով շնորհակալություն է հայտնում իր եղբորը 3 տարի խոշտանգողին:

Ուրացումի, դավաճանության, մարդկային անհավատարմության ժամանակներում ենք ապրում: Անհայրենիք, անհիշողություն, անսկզբունք ժամանակներում: «Հրե՜ ն, բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել...»,-1978 թվին գրում էր Հրանտ Մաթեւոսյանը: Իսկ ինչե՜ր կգրեր մեծ գրողն այսօր` 2026 թվականին, տեսնելով, թե ինչպես են Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Ռուբեն Վարդանյանի, մյուսների հետ աշխատած, հաց կիսած, ընկերություն ու բիզնես արած մարդիկ հանգիստ հետեւում Բաքվի դատերին և շարունակում «փոխգործակցության ծրագրեր» կազմել...

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее