▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե սխալվես,մտնես էս տիրույթը, ապա անտրամադիր փչացած օրդ ԱՊՊԱ արած է...

ԱՌԱՎՈՏ ՇՈՒՏ ԱՆԼՎԱ

 
Մի տարի ու կես առաջ կատակով գրեցի արգելված ֆիլմ, ու Ֆրունզի կերպարով «Ոչինչը» մուլտֆիլմը տեղադրեցի համացանցում: Հերիք չի որ էդ մուլտֆիլմը հիմա լուրջ, որպես այդպիսին, տարածում են պարբերաբար, բացի դրանից ամեն մի ախմախ օրը մի «արգելված ֆիլմ» որպես գլխավոր նյութ տեղադրումա իրենց կայքում: Տո այ ախմախ, որ արգելվածա յութուբում ի՞նչ քաքա ուտում էն էլ մի 7 տարի առաջ դրված, կամ մի սկսնակ ֆեյսբուքչիկի արած տուտուց մոնտաժով նոր դրած: Կամ ամեն օր պարտադիր «Աշխարհը ցնցած», «Համացանցը պայթեցրած» 1728 դիտումով մի էշություն կդնեն... Զզվելի տիրույթա դարձել, կարծում եմ էս էշ վիճակի մեղավորը հենց համացանց ու դրա տրամադրած «Ազատություննա» ասած Վահրամ Սահակյանի, որ ամեն մի փսլնքոտ կարող է իրեն Պոզդներ զգալ կամ Ջերոմ Կլապկա Ջերոմ-ից սրամիտ: Կամ վերնագրերը` «Դուք զարմանքից կմեռնեք եթե կարդաք ինչ է ասել Ֆլանքյասը հայերի մասին» ...Բացում կարդում ես: «Աշխարհահռչակ Ֆլանքյասի դռնապահի կնոջ տատիկը հայ է եղել, և նա տեսնելով նրա սև ու սպիտակ նկարը իր պահակի բուտկում ասել է ինչ հետաքրքիր նկար է, ո՞վ է այդ կինը...» : Երևի իմ մոտ ավելի հետաքրքիր ստացվեց հենց նոր հորինած սուտը, իրականում ավելի տխմար մի բան է լինում: Կամ մի ուրիշ վերնագիր «Վարչապետը «պադգուզնի՞կ» է հագնում» Տո ինձ ե՞ս հարցնում այ Գանդուռասցի, լրագրողը դու, ե՞ս թե ես... Եթե հարցական կա վերնագրում ուրեմն «տուֆտում» են...Առավոտ շուտ անլվա ասում ես` տեսնեմ ինչ նորություն կա, ու եթե սխալվես, մտնես էս տիրույթը, ապա անտրամադիր փչացած օրդ ԱՊՊԱ արած է...

 

Արշակ Զաքարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее