▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե Ռուսաստանը դադարի ստանալ նոր ֆիլմեր, մենք կմնանք Սարիկ Անդրեասյանի հույսին». Վազգեն Սաղաթելյան

«Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանի գրառումը. «Հայաստանյան կինոթատրոնների մասին՝ ստեղծված իրավիճակում

Այսօր հայտնի դարձավ, որ Disney-ը, Sony-ին ու WB-ն միացել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին ու ժամանակավոր դադարեցրել են նոր ֆիլմերի տրամադրումը Ռուսաստանին (այս պահին խոսքը 3 ֆիլմերի մասին է, այդ թվում՝ նաև նոր Բեթմենի): Մի քանի տեղ քննարկում տեսա, որոնցում ինչ-որ մարդիկ հրճվում էին, թե իբր լավ է, այսուհետ ֆիլմերը մեզ մոտ կցուցադրվեն անգլերեն: Այս մարդիկ ցավոք լավ չեն պատկերացնում թե ինչ ճանապարհով է ֆիլմը գալիս, հասնում Հայաստան: Նախ և առաջ, արդեն տարիներ ի վեր բոլոր մեծ ֆիլմերը մեզ մոտ առանց այդ էլ ցուցադրվում էին նաև օրիգինալ լեզվով (բնական է, ցուցադրումների քանակն ավելի քիչ է՝ ելնելով պահանջարկից): Երկրորդը՝ անգլերեն ցուցադրվող ֆիլմը մենք ևս ստանում ենք Ռուսաստանից, քանի որ Հայաստանում չկան դիստրիբյուտորներ: WB-ի ֆիլմերը, ճիշտ է, ստանում ենք սուբտիստրիբյուտորից, որը Ռուսաստանից դուրս է, այնպես որ, հնարավոր է, Բեթմենը կարողանանք դիտել, մնացածի մասով ամեն ինչ բավականին մշուշոտ է: Հակառուսական տրամադրված խիստ հայրենասեր կոնտինգենտը պետք է հաշվի առնի, որ մենք այնքան փոքր շուկա ենք, որ ոչ մեկ գլուխ չի դնելու մեզ հետ ու առանձին մեզ համար չի ուղարկելու կոնտենտ: Եթե Ռուսաստանը դադարի ստանալ նոր ֆիլմեր, մենք կմնանք Սարիկ Անդրեասյանի հույսին: Ցանկության դեպքում կարելի ա իրա ֆիլմերը թարգմանել անգլերեն ու նստել նայել, ռազ ուժ խնդիրը ձեզ համար ռուսերենի մեջ ա...

Հ. Գ. Նույնիսկ այն ընկերությունները, որոնք չեն միանա պատժամիջոցներին, հավանաբար խնդիր են ունենալու Ռուսաստանից գումար ստանալու հետ, քանի որ ՌԴ-ն արգելել ա արտարժույթային տռանզակցիաները, այնպես որ, մեծ կինոյի վիճակը ռեգիոնում բավականին ծանր վիճակում է...»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее