▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե Բաքուն հարձակվի Սյունիքի վրա, նա անպայման կբախվի Իրանի դիվանագիտական, իրավական և ռազմական գործողություններին. Donya-e-Eqtesad

Պատմական բազմաթիվ պնդումներ կան թե՛ Նախիջևանի, թե՛ Կովկասի 17 քաղաքների վերաբերյալ, որոնք նախկինում եղել են Իրանի կազմում, ուստի ավելի լավ է, որ Բաքուն դադարի սպառնալ հարևան երկրին»։ Այս մասին Donya-e-Eqtesad թերթին տված հարցազրույցում ասել է փորձագետ Հասան Բեհեշթիփուրը, գրում է Pars Today-ը։

Պատասխանելով Ադրբեջանի կողմից ՀՀ Սյունիքի մարզի վրա հարձակման մաիսն հարցին՝ փորձագետն ասել է. «Դա կհամարվի այլ երկրի տարածքի խախտում։ Ադրբեջանը երկար տարիներ ընդունել է այս տարածաշրջանը Հայաստանի կազմում, սակայն վերջին տարիներին Իլհամ Ալիևն այդ տարածքի վերաբերյալ «պատմական» հայտարարություններ է անում։ Եթե անդրադառնանք պատմությանը, ապա պատմական բազմաթիվ պնդումներ կան թե՛ Նախիջևանի, թե՛ Կովկասի 17 քաղաքների վերաբերյալ։ (Այս տարածքները նախկինում եղել են Իրանի կազմում), ուստի ավելի լավ է, որ Բաքուն դադարի սպառնալ հարևան երկրին։ Բաքուն ցանկանում է հարձակվել, բայց չի կարող։ Ադրբեջանը հասկացել է Իրանի և նույնիսկ Ռուսաստանի լուրջ ընդդիմությունն այս  հարցին, և եթե հարձակում լինի, Հարավային Կովկասում բոլոր հավասարումները կխաթարվեն»,-ասել է փորձագետը։

«Իրանն իր պորտֆելում ունի և՛ դիվանագիտական, և՛ միջազգային իրավունքի, և՛ ռազմական գործողություններ։ Երկու տարի առաջ կայացած առաջ զորավարժությունների ժամանակ Իրանը շարժվող կամուրջ կառուցեց Արաքս գետի վրա, որով տանկերն ու ռազմական մեքենաները, Երևանի համաձայնությամբ, անցան գետի մյուս ափը, որը Հայաստանի տարածքն է: Այս զորավարժություններն անցկացվել են՝ նպատակ ունենալով ադրբեջանական կողմին ցույց տալ, որ Իրանը լուրջ է վերաբերվում այս հարցին։ Հարձակման հավանականությունը շատ փոքր է, սակայն եթե դա տեղի ունենա, Բաքուն անպայման կբախվի Իրանի դիվանագիտական, իրավական և ռազմական գործողություններին»,-ասել է Բեհեշթիփուրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее