▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես Վրաստանում մի անգամ տուն կորցրել եմ, բայց Հայաստանում տուն կորցնողը չեմ․․․

Սա պատիժ է, դուք կարող եք արդարադատություն կոչել, բայց ես էստեղ արդարադատություն չեմ տեսել. Վահագն Չախալյան 

«Երբ մարդը 1 ամիս ա նստում, մի բան ա ֆինանսական պրոբլեմներ լուծելը, երբ արդեն 5-8 ամիս ա, ուրիշ բան է։ Կինս հազիվ հասցնում է երեխեքին դպրոց տանել-բերել, չի էլ հասցնում շատ անգամ, աշխատելու մասին էլ չեմ էլ խոսում։ Հարցն արդեն ես չեմ, Աստված վկա, պետք լինի 4 ամիս էլ, 17 ամիս էլ կնստեմ, հարցն իմ երեխեքին անտուն թողնել-չթողնելն է։ Ես Վրաստանում մի անգամ տուն կորցրել եմ, բայց Հայաստանում տուն կորցնողը չեմ»,- «Սրբազան պայքարի» գործով դատին իր վերաբերյալ որոշումից  հետո, դիմելով դատարանին, ասաց Վահագն Չախալյանը։

Նշենք, որ Վահագն Չախալյանի խափանման միջոցը չի փոխվում․ Դատարանը պաշտպանի ներկայացրած միջնորդությունը քննության առարկա չդարձրեց։

Դիտեք նաև՝ 

Սուրբ Վարդանանց տոնի Սուրբ Պատարագից մաս են բերել Բագրատ Սրբազանի և մյուս 17 արդարների համար Ավանի Սբ Աստվածածին մատուռից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее