Ազատության պողոտայում վաղ առավոտից լարված իրավիճակ է։ Բազմաբնակարան շենքերի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով կասեցնել շենքերի հարևանությամբ կառուցվող բժշկական կենտրոնի շինաշխատանքները․ «Կաթսայատան տեղն ուզում են 3-4 հարկանի բժշկական կենտրոն կառուցել, որի հետ կապված քաղաքաշինական լուրջ խախտումներ կան, շինթույլտվությունն ապօրինաբար է տրվել։ Դիմել ենք քաղաքապետարան, դատախազություն, ամեն տեղ։ Պահանջում ենք կասեցնել շինարարությունը մինչև փաստաթղթերի օրինականությունը համապատասխանեցվի»,- ասում են բնակիչները՝ հավելելով, որ թաղապետարանից ապօրինաբար իրենց անունից ստորագրված փաստաթուղթ է ուղարկվել քաղաքապետարան, թե իբր իրենք համաձայն են, որ շենքը կառուցվի։ ***
|
«Էս ո՞նց եք խփում, հանցագո՞րծ է». Ազատության պողոտայում շենք են կառուցում, բնակիչները բողոքում են
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet