Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրառում է կատարել իր էջում՝ կցելով տեսանյութ․ «Էս մարդը վերջնականապես հրաժեշտ է տվել ադեկվատությանը»: *** Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ձերոնց` քայլիստներիդ հարսանիքներին գնում, սեղաններն ես ուսումնասիրում` թե ո՛վ որքան կերավ և ո՛ր սեղանին քանի տոկոս ուտելիք է մնացել... *** |
Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Դեռևս մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմը Տավուշի մարզպետ, մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանությանը միանալը մի քանի կուսակցություն փոխած Հայկ Չոբանյանը հայտարարեց, թե հերոսները գործարարներն են, ովքեր աշխատատեղեր են ստեղծում։ Հայկ Չոբանյանն արդեն տեղյակ էր, թե արտերկրից ուր են ուղղորդում Հայաստանը, ովքեր են հռչակվելու նոր Հայաստանի հերոսներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ «Ամառային դպրոց» մասնակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե հարսանիքներին հարկ վճարողի կենացը չեն խմում և հավելել. «Մենք խմում ենք զինվորի կենացը, որը ճիշտ ու լավ է, բայց երբեք ոչ ոք չի մտածում, որ զինվորի ծառայության պայմանը կախված է նրանից` հարկ վճարողը հարկ վճարե՞լ է, թե՞ ոչ»։ Հարկ վճարելը պարտականություն է, ոչ թե հերոսություն, հարկ չվճարողը տուգանվում է, Նիկոլ Փաշինյանը այս պարզ բաները չի կարող չհասկանալ։ Նա հարկ վճարողներին մեծարելով՝ նսեմացնում է մեծարման արժանիներին` հայրենիքի սահմանը պաշտպանողներին, հանուն հայրենիքի զոհվածներին։ Պատահական ոչինչ չի արվում»։
***
ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարկ վճարողի կենացը երբ է խմվելու` հարս ու փեսայի կենացից առաջ, թե՞ հետո»։ |