▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես ամուսնացա թուրքի հետ, որ ամեն գիշեր ցեղասպանության համար թուրքերից վրեժ լուծեմ...Արա Աբրահամյանի խոստովանության վարիացաները

«Ես ամուսնացա ռուս աղջկա հետ, որ ռուսերեն սովորեմ, բայց չկարողացա...»,- Արա Աբրահամյանի այս խոսքերը համացանցում քննարկումների ու վարիացաների առիթ տվել. դրանց մի քանիսը ներկայացնում ենք ստորև.

Ես ամուսնացա երրորդմասցու հետ, որպեսզի բլոթ խաղալ սովորեմ

Ես ամուսնացա պարսիկի հետ. մե խինդ, մե ծիծաղ, մե ուրախուչուն

Ես ամուսնացա թուրքի հետ, որպեսզի ամեն գիշեր ցեղասպանության համար թուրքերից վրեժ լուծեմ

Ես ամուսնացա կանադացու հետ, որպեսզի հոկեյի կլյուչկով խփել սովորեմ...

Ես ամուսնացա աֆրիկացու հետ, որպեսզի ընձուղտ որսալ սովորեմ ...

Ես ամուսնացա էսկիմոսի հետ, որպեսզի շներով կապված սանկա քշել սովորեմ...

Ես ամուսնացա սևամորթի հետ, որպեսզի բասկետբոլի շիթ քցել սովորեմ...

Ես ամուսնացա մոնղոլի հետ, որպեսզի ձի քշել սովորեմ

Ես ամուսնացա կորեացու հետ, որպեսզի Սամսունգ հեռախոսի մենյուից կարողանամ օգտվել...

Ես ամուսնացա ուզբեկի հետ, որպեսզի ուզբեկական փլավ պատրաստել սովորեմ... Ֆալոս Սոկրատ

Հարցը էն չի, թե ինչ սովորելու համար ա Արա Աբրահամյանը ամուսնացել ռուս կնոջ հետ, հարցն էն ա, թե ինչ սովորելու համար ա Արա Աբրահամյանի կինը ամուսնացել նրա հետ... Փիլիսոփայական դիլեմա

Արայի հետ ամուսնացա, որ հայերեն սովորեմ... իսկ Արան գիտեր, թե ռուսերեն եմ սովորացնելու: Արա Աբրահամյանի կին

Վախենալուն էն ա, որ եթե դևը իմացավ ամուսնանալով փեշակներ են սովորում, հիմա ում բռնեց ոչ ուտելու ա, ոչ էլ բաց թողնի...

Քանի որ ռուսերեն գիտեմ` անկնիկ մնացի...

Հիշեցնենք, որ  Արա Աբրահամյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոստովանել է, որ ռուս աղջկա հետ ամուսնացել է ռուսերեն սովորելու նպատակով, բայց նրան այդպես էլ չի հաջողվել ռուսերեն սովորել. «Ես կերազեի ռուսերեն լավ իմանալ, բայց չկարողացա, ցավոք: Մարդիկ ուսուցիչ են վարձում, որ սովորեն, ես ամուսնացա ռուս աղջկա հետ, որ սովորեմ, բայց չկարողացա...»:

Նշենք, որ համացանցի օգտատերերը միշտ հումորային գրառումներ են կատարել Արա Աբրահամյանի ռուսերեն իմացության վերաբերյալ: Նրանցից մեկը , մասնավորապես, գրել էր.  Արա Աբրահամյանն առաջին մահկանացուն է, ով կարողանում է խոսել այնպես, ինչպես Google Translate ծրագրի անհաջող թարգմանություններն են լինում։ Ընդ որում՝ երկու լեզվով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее