▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկրաշարժ Վրաստանում․ այն զգացվել է նաև ՀՀ 4 մարզերում եւ Երեւանում

Հուլիսի 17-ին, տեղական ժամանակով ժամը 06։09-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 02:09-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.48⁰ և արևելյան երկայնության 45.87⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան՝ Գուրջաանի քաղաքից 30 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ 4.2 մագնիտուդով երկրաշարժ: Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:

Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզում, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ալավերդի քաղաքներում՝ 3-4 բալ, Գեղարքունիքի մարզում՝ 3 բալ, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում՝ 3 բալ, Երևան քաղաքում՝ 2 բալ ուժգնությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее