▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեխաս 5 ամսական է, բայց պուպուլիկը չի կանգնում...սեքսուալ անգրագիտության հերթական «զոհերը»

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ահա թե ինչի է բերում սեքսուալ անգրագիտությունը

Դեմ լինելով համապարփակ ու խորացված սեքսուալ կրթությանը, այնուամենյանիվ, երբ տեսնում եմ, որ միանգամայն չափահաս մարդը, ով ծնող է, այնքան անգրագետ է սեռական դաստիարակության հարցում, որ կարող է լուրջ անհանգստանալ, որ իր 5 ԱՄՍԱԿԱՆ բալիկն էրեկցիա չի ունենում, անգամ ստիմուլյացիայի արդյունքում, հասկանում եմ, որ սենց բարձիթողի վիճակն էլ է խիստ սխալ։

Խոսքի եթե իմանամ, որ սա եզակի դեպք է, կասեմ դե հիմա, սենց էլ է լինում, բայց չեք պատկերացնում մարդիկ ինչ հիմարություններ են անում զուտ այն պատճառով, որ գաղափար անգամ չունեն սեռական առողջություն ու սեռական դաստիարակություն ասվածից։

Կրկնում եմ, դեմ եմ, որ ասենք Գերմանիայի պես երեխեքին կրտսեր դպրոցական տարիքից սեքսուալ կրթություն տան, բայց ավագ դասարաններում դա կարծում եմ անհրաժեշտ է, թե չէ կողից-կշտից լսծաներով, սեփական ապուշ եզրահանգումներով, կարծրատիպերով ու ապուշ ինքնագործունեությամբ լիքը երեխա կարող է հոգեբանական ու ֆիզիական լուրջ տրավմաներ ստանա։

Կոնստանտին Տեր-Նակալյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее