▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երեխաների որսի մասշտաբները մեծանում են»․ Նաիրի Հոխիկյան

Դիտեք նաև՝

Լրագրող Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը․ «Զգուշացում ծնողներին. երեխաների որսի մասշտաբները մեծանում են.

Հայաստանի տարբեր վայրերում փորձեր են կատարվում երեխաներին դպրոցներից ու մանկապարտեզներից առևանգել։ Այդպիսի փորձ կանխվել է Երևանում, երկու օր առաջ էլ նման առևանգման փորձ եղել է Տավուշի մարզի Կիրանց գյուղում։ Բարեբախտաբար կրկին կանխվել է։

Ոստիկանությունը և ազգային անվտանգության ծառայությունը ավելի հստակ կասեն՝ արդյո՞ք գործ ունենք կազմակերպված հանցավորության հետ, թե՞ մի քանի պարապ մնացած հիմարներ ուղղակի շատ են դիտել ամերիկյան ֆիլմեր։

Բոլոր դեպքերում, հաշվի առնելով աշխարհում գոյություն ունեցող նմանատիպ երևույթները, մենք պարտավոր ենք զգոն լինել մեր երեխաների անվտանգության համար։

Հարգելի ծնողներ, ամենևին կապ չունի՝ ապրում եք Երևանում, Կիրանցում, Սյունիքի Արավուս գյուղում, թե ուրիշ որևէ վայրում, իմացեք, ձեր երեխաներն ապահովագրված չեն հանցագործների ոտնձգություններից։ Նրանք հիմնականում կամ զբաղվում են մանկապղծությամբ (երեխաների նկատմամբ սեռական և այլ բռնություններ), կամ սպանում են երեխաներին ու նրանց ներքին կենսական օրգանները վաճառում։

Երեխաների օրգանները վաճառելու այդ երևույթը հիմա շատ-շատ տարածված է Ռուսաստանում, Բելառուսում, Թուրքիայում, Չինաստանում, Ֆրանսիայում, Եվրոպայի մի շարք երկրներում։

Ի՞նչ անել.

1. Ձեր երեխաների հեռախոսի վրա դրեք նրանց տեղաշարժը արձանագրող ու ձեզ տեղեկացնող ծրագրեր։ Դրանք շատ են, ամենահայտնին հենց հեռախոսի հիմնական ծրագրերում գոյություն ունեցող Google Family link -ն է։ Անվճար են դրանք։ Երեխայի հեռախոսում միշտ միացված պահեք GPS համակարգը, որ նրա գտնվելու վայրը անընդհատ տեսնեք։

2. Խոսեք երեխաների հետ, նրանց տեղեկացրեք գոյություն ունեցող վտանգների մասին և բացատրեք, թե ինչու չի կարելի վստահել անծանոթ մարդկանց ու շփվել նրանց հետ։ Երեխաների իմացությամբ հեռախոսում տեղադրեք վերոնշյալ ծրագիրը, որպեսզի լինի ծնող-երեխա փոխադարձ վստահությամբ համագործակցություն։

3. Վերջին շրջանում շատացել են տաքսիների օտարազգի, հատկապես հնդկական արտաքինով վարորդները։ Դուք լավ գիտեք, թե Հնդկաստանում ինչքան շատ են հանցագործությունները և նաև մարդկանց օրգանների վաճառքը։ Հայաստանում վերջին ամիսներին կտրուկ մեծացել է Հնդկաստանից եկածների մասնակցությամբ հանցագործությունների թիվը։ Ոստիկանությունն է ասում։

Իմացեք, որ Հնդկաստանից եկածների մեծ մասը այնքան էլ հնդիկ չէ, սիկհեր են։ Նրանք հիմնականում Փենջաբ նահանգից են, որը կիսված է Պակիստանի և Հնդկաստանի միջև, շատ են լինում ապօրինի անցումներ, Պակիստանը կարողանում է ազդեցություն ունենալ այնտեղ։ Աղքատությունը և ծանր հանցագործությունները այնտեղ հսկայական են։

Եթե ձեր երեխաների համար օնլայն տաքսի պատվիրեք, ուշադրություն դարձրեք վարորդի ինքնությանը։ Լավ կլինի, եթե խուսափեք Հնդկաստանից կամ այլ երկրներից եկած օտարազգի վարորդներին ձեր երեխաների տեղափոխումը վստահելուց։ Սա էթնիկ խտրականություն չէ, այլ վտանգներից խուսափելու կոչ։

4․ Մշտական կապ պահեք դպրոցների ու մանկապարտեզների ղեկավարների հետ։ Նրանց մղեք ավելի զգոն լինել շենքերի մոտ շրջող մարդկանց նկատմամբ, անծանոթ, կասկածելի դեմքեր նկատելու դեպքում հայտնեք ոստիկանությանը։

5․ Եթե որևէ մեկը ամեն դեպքում մոտենում է ձեր երեխային ու փորձում առևանգել, բայց չի ստացվում, թաքուն մի պահեք։ Դրանով վտանգի եք ենթարկում ձեր և ուրիշների երեխաների կյանքը։ Անպայման դիմեք ոստիկանություն և ներկայացրեք հնարավոր հանցագործի կերպարը։

Զգոն եղեք՝ առանց խուճապի մատնվելու»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее