▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեւանը աշխարհի ամենաթանկ քաղաքների ցանկում 187-րդն է

 

Հայաստանի մայրաքաղաքը անցյալ տարվա 195-րդ տեղից ութ աստիճանով վեր է բարձրացել:
Ուսումնասիրությունն անցկացվել է հինգ մայրցամաքների 211 քաղաքներում, իսկ կյանքի թանկության մակարդակը գնահատվել է  200 կետերով` ներառյալ կացարանը, տրանսպորտը, սննդի, հագուստի, տնային պարագաների եւ զվարճանքների գինը:
Ինչ վերաբերում է հարեւան երկրներին, ապա Թբիլիսին հայտնվել է 194-րդ տեղում, մի փոքր թանկ է Բաքուն` 46-րդ տեղում, իսկ Թեհրանը 77-րդ տեղում է: Հարեւան Թուրքիայի Ստամբուլ քաղաքը 135-րդ տեղում է:
Ըստ փորձագետների` ամենաթանկ քաղաքը այս տարի Անգոլայի մայրաքաղաք Լուանդան է: Երկրորդ տեղում է Չադի մայրաքաղաք Նջամենան, երրորդ տեղում` Հոնկոնգը: Առաջին տասյնակում ընդգրկվել են նաեւ Սինգապուրը, Ցյուրիխը, Ժնեւը, Տոկիոն, Բեռնը եւ Շանհայը:


Ըստ Mercer ընկերության ցանկի` Երեւանը զբոսաշրջիկների համար աշխարհի 211 ամենաթանկ քաղաքների ցանկում 187-րդ տեղում է: Հայաստանի մայրաքաղաքը անցյալ տարվա 195-րդ տեղից ութ աստիճանով վեր է բարձրացել:

Ուսումնասիրությունն անցկացվել է հինգ մայրցամաքների 211 քաղաքներում, իսկ կյանքի թանկության մակարդակը գնահատվել է  200 կետերով` ներառյալ կացարանը, տրանսպորտը, սննդի, հագուստի, տնային պարագաների եւ զվարճանքների գինը:
Ինչ վերաբերում է հարեւան երկրներին, ապա Թբիլիսին հայտնվել է 194-րդ տեղում, մի փոքր թանկ է Բաքուն` 46-րդ տեղում, իսկ Թեհրանը 77-րդ տեղում է: Հարեւան Թուրքիայի Ստամբուլ քաղաքը 135-րդ տեղում է:
Ըստ փորձագետների` ամենաթանկ քաղաքը այս տարի Անգոլայի մայրաքաղաք Լուանդան է: Երկրորդ տեղում է Չադի մայրաքաղաք Նջամենան, երրորդ տեղում` Հոնկոնգը: Առաջին տասյնակում ընդգրկվել են նաեւ Սինգապուրը, Ցյուրիխը, Ժնեւը, Տոկիոն, Բեռնը եւ Շանհայը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее