Դուբայում՝ կլիմայի փոփոխության վերաբերյալ համաժողովի ժամանակ Լիտվայի, Լատվիայի և Լեհաստանի նախագահները հրաժարվել են լուսանկարվել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, հայտնում է LRT-ն։ «Սա կոչվում է ընտանեկան լուսանկար: Լուկաշենկոն չի պատկանում այն ընտանիքին, որին մենք ցանկանում ենք պատկանել»,- ասել է Լիտվայի առաջնորդը։ «Կեղծավորություն կլինի ուս ուսի կանգնել Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի համար զինադաշտ դարձած պետության ղեկավարի հետ և քննարկել աշխարհի ապագան ու կլիմայի փոփոխությունը՝ կարծես ոչինչ չի եղել»,- հավելել է նա։
Երեք երկրի ղեկավար հրաժարվել է լուսանկարվել Լուկաշենկոյի հետ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet